Բաժիններ՝

Ս. Սարգսյանին շնորհավորել են և Սահակաշվիլին, և Իվանիշվիլին

Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել  Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Հանրապետության նախագահին մաղթելով հաջողություններ գործունեության մեջ: «Հավատում եմ, որ Վրաստանի և Հայաստանի բարեկամական և գործընկերային հարաբերությունները, համագործակցության և վստահության բարձր մակարդակը էլ ավելի կխորանա հանուն մեր երկրների և ժողովուրդների առաջընթացի ու բարեկեցության»,-ասված է Վրաստանի նախագահի ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին վրաց ժողովրդի, Վրաստանի կառավարության և անձամբ իր անունից շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Ցանկանում եմ, որ ձեր հաջողակ գործունեությունն ավելի բեղմնավոր լինի Հայաստանի հզոր և ժողովրդավարական պետության կառուցման գործում:

Համոզված եմ, որ մեր երկու սուվերեն պետությունների միջև փոխադարձ հարգանքի, հավասարության և բարեկամության սկզբունքների վրա հիմնված սերտ համագործակցությունը և փոխաջակցությունը ապագայում ևս կշարունակվեն` ի բարօրություն հայ և վրաց ժողովուրդների»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս