
Գոմեշի մսի գործով եւս երկու պաշտոնյա է ձերբակալվել

Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ կան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա փոխանցմամբ, ձերբակալվել են N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղեկալը եւ նույն զորամասի պարենային պահեստարանի պետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ասել էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Ավելին վերջինս սրտի կաթված է տարել եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժում է ստացել: