200 հազար ֆուտբոլային գնդակ է ոչնչացվելու
                                    Բրազիլիայի հարկային տեսուչներն առգրավել են կեղծված ֆուտբոլային արտադրանք:
Չինաստանից կեղծված ապրանքները Բրազիլիա տեղափոխող նավը խարիսխ է գցել Սանթոս նավահանգստում, սակայն անմիջապես հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Նավի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է կեղծված ֆուտբոլային արտադրանք, այդ թվում նաև 200 հազար գնդակ:
Գնդակները եղել են Jabulani և Cafus տեսակների կեղծված տարբերակները: Բոլոր գնդակները ոչնչացվելու են:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    