Բաժիններ՝

Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմնի գանգը

Երեկ՝ փետրվարի 19-ի կեսգիշերին, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Երևանի Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորի հատվածում հայտնաբերել են տղամարդու գանգ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Ֆոտոլրագրողի հաղորդմամբ, փետրվարի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորում հայտնաբերել էր տղամարդու մասնատված դի:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ այդ պահին հայտնաբերվել էին ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում, և ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները տեղանքում որոնողահետախուզական աշխատանքներ էին կատարում, քանի որ կասկածներ կան, որ հնարավոր է` մարմնի մյուս մասերն էլ հայտնաբերվեն նշված հատվածում:

Աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանը:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության պետ Գևորգ Գևորգյանը և Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:

Դեռևս ոստիկանությունը չի կարող հայտնել մասնատված դիակի ինքնությունը:
Ավագ քննիչի որոշմամբ, նշանակվել են նաև մի շարք փորձաքննություններ:
Դատաբժշկի նախնական եզրակացությամբ, գանգը հոշոտված է կենդանիների կողմից:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս