
Սպարտակը խոշոր համաձայնագիր է կնքել ռուսական բանկերից մեկի հետ

Մոսկվայի «Սպարտակը» և «Օտրկրիտիե» (Банк «Открытие») բանկը հովանավորության համաձայնագիր են կնքել:
2013/2014 մրցաշրջանից «Օտրկիտիե» բանկի տարբերանշանը կլինի «Սպարտակի» մարզաշապիկների վրա:
Իսկ մոսկովյան ակումբի նոր մարզադաշտը կոչվելու է «Օտրկիտիե Արենա»:
Գործարքի արժեքը կազմել է 1 մլրդ 208 մլն ռուբլի, փոխանցում է «Սպարտակի» պաշտոնական կայքը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը