
Սերենա Ուիլիամսը գլխավորեց վարկանիշային աղյուսակը

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում առաջին տեղ է դուրս եկել:
WTA-ն թենիսիստուհիների վարկանիշները թարմացրել է փետրվարի 18-ին:
Թեև Դոհայում կայացած մրցաշարի եզրափակիչում Սերենա Ուիլիամսը զիջել էր բելառուս Վիկտորիա Ազարենկային, սակայն կարողացել է նրան շրջանցել ու զբաղեցնել առաջին հորիզոնականը:
Այսպիսով, 31-ամյա Ուիլիամսը դարձավ թենիսի պատմության մեջ ամենատարեց թենիսիստուհին, ով WTA-ի աղյուսակում առաջին տեղ զբաղեցրեց:
Նշենք նաև, որ Ուիլիամսին և Ազարենկային հետևում է երրորդ տեղում գտնվող ռուսաստանցի Մարիա Շարապովան:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը