Ընտրողների 10.9 տոկոսն արդեն մասնակցել է ընտրություններին
Հայաստանի նախագահական ընտրություններին ժամը 11.00-ի դրությամբ մասնակցել է 275 հազար 982 ընտրող կամ ընտրողների 10,92 տոկոսը:
Այս մասին ԿԸՀ-ում հայտնեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
Երևանում մասնակցել է 86 հազար 601 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 10,50 տոկոսը
Արագածոտնի մարզում` 11 հազար 422 ընտրող կամ ընտրողների 9,99 տոկոսը
Արարատի մարզում` 30 հազար 817 ընտրող կամ ընտրողների14,46 տոկոսը
Արմավիրի մարզում` 18 հազար 887 ընտրող կամ ընտրողների 8,41 տոկոսը
Գեղարքունիքի մարզում` 23 հազար 970 ընտրող կամ ընտրողների 12.85 տոկոս
Լոռու մարզում` 27 հազար 775 ընտրող կամ ընտրողների 11, 68 տոկոսը
Կոտայքի մարզում` 22 հազար 695 հազար կամ ընտրողների9,76 տոկոսը
Շիրակի մարզում` 18 հազար 244 ընտրող կամ ընտրողների 7,96 տոկոսը
Սյունիքի մարզում` 16 հազար 613 ընտրող կամ ընտրողների 15,13 տոկոսը
Վայոց ձորի մարզում` 4,573 ընտրող կամ ընտրողների 9,68 տոկոսը
Տավուշի մարզում` 14 հազար 385 ընտրող կամ ընտրողների 13,26 տոկոսը
Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.505.980: