
ՀԱԿ-ի ներկայացուցչի փոխարեն ՀՀԿ-ի ներկայացուցիչը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/25 ընտրատեղամասում, ըստ 168.am-ի թղթակցի՝ ժամը 11։00-ի դրությամբ 1886 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 192 ընտրող։ Այս տեղամասի հանձնաժողովի անդամներից 2-ը ՀՀԿ-ից են, քանի որ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչը չի ներկայայացել ընտրատեղամաս իր պարտականությունները կատարելու, Ընտրական հանձնաժողովի որոշմամբ նրա փոխարեն ՀՀԿ-ի ներկայացուցիչն է ներկայացել։
Նույն վարչական շրջանի թիվ 7/26 ընտրատեղամասում գրանցված 1859 ընտրողից ժամը 11։00-ի դրությամբ 264 ընտրող է մասնակցել։ Երկու տեղամասերում էլ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձինք են (յուրաքանչյուրում 1 վստահված անձ և 1 դիտորդ), նախագահի մյուս թեկնածուները չունեն վստահված անձինք։