
Բաց քվեարկություն Աջափնյակ համայնքում` Սերժ Սարգսյանի օգտին

Քիչ առաջ ահազանգ է ստացվել ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի կենտրոնական շտաբ այն մասին, որ Երևանի թիվ 7 ընտրատարածքի (Աջափնյակ վարչական շրջան) 07/27 ընտրատեղամասում Աջափնյակ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արմեն Բաղդասարյանը և 07/28 ընտրատեղամասում ոմն Կարապետ բաց քվեարկություն են իրականացրել, այսինքն քաղաքացիների փոխարեն նշում են կատարում Սերժ Սարգսյանի անվան դիմաց և գցում են քվեատուփի մեջ: