
ԵԱԿՀ դիտորդ. Իմ կարծիքն, ընդհանուր առմամբ, դրական է

7/28 ընտրատեղամասի ԵԱՀԿ միջազգային դիտորդ Ֆիլիպ Յոլը 168.am-ի հարցին, թե՝ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը, ասաց. «Վաղը ԵԱՀԿ-ն պաշտոնապես կներկայացնի իր տեսակետը, իսկ իմ տպավորությամբ, որքան ես շրջում եմ և նկատում ընտրությունների տեխնիկապես կահավորումները, ընտրությունների ընթացակարգը նորմալ է, և ոչ մի խախտում չի գրանցվել»:
Հարցին, թե որքանո՞վ են հայերը քաղաքականացված ազգ, և ինչպիսի՞ն է նրանց ակտիվությունը, Ֆ. Յոլը պատասխանեց, որ իրեն չի հետաքրքրում, թե հայերը որքանով են քաղաքականացված, քանի որ իրեն ավելի շատ ընտրությունների տեխնիկական մասն է հետաքրքրում և ընտրությունների ընթացքն է հետաքրքրում: «Իմ անձնական կարծիքն, ընդհանուր առմամբ, դրական է»,- ասաց ԵԱՀԿ դիտորդը:
Սոնա Խաչատրյան- հարցազրույցն արել է 11:30-ին: