
Մարդ կա՝ վստահված անձ չունի, մարդ կա՝ երկուսն ունի

Աջափնյակի թիվ 146 դպրոցում տեղակայված 7/30 ընտրատեղամասում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձը չի ներկայացել տեղամաս։ Նրա փոխարեն նշանակվել է մեկ այլ վստահված անձ, որը նույնպես չի եկել։ Այս պահին տվյալ ընտրատեղամասում հանձնաժողովը 8 անդամի փոխարեն ունի 7 անդամ։
Փոխարենը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը նույն ընտրատեղամասում ունեցել է 2 վստահված անձ։ Կարճ ժամանակ անց, գիտակցելով, որ դա հակասում է օրենքին, վստահված անձանցից մեկին տուն են ուղարկել։
Նշենք, որ 7/30 ընտրատեղամասում 1104 ընտրողից ժամը 11։30-ի դրությամբ ընտրել էին 143-ը։