
Անջելինա Ջոլին անառողջ տեսք ունի (լուսանկարներ)

Վերջերս ամերիկյան մի շարք տաբլոիդներում լուրեր տարածվեցին այն մասին, որ հոլիվուդյան ամենահայտնի զույգը` Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, երեխայի են սպասում: Այս լուրերը պայմանավորված էին տարածված խոսակցություններով՝ իբր Ջոլին ու Փիթը պատրաստվում են ամուսնանալ:
Աստղային զույգը, սակայն, որևէ կերպ անգամ չմեկնաբանեց այդ լուրերը: Օրերս դերասանուհին մասնակցել է Ամերիկայի կինոմատոգրաֆների միության կազմակերպած մրցանակների հանձնման արարողությանը: Ջոլին միջոցառմանը ներկայացել է համեստ մոխրագույն զգեստով: Հանդիսատեսը, սակայն, գոհ չի մնացել դերասանուհու տեսքից. Ջոլին զգալիորեն նիհարել է, իսկ դիմահարդարումն ի զորու չի եղել թաքցնել աչքերի տակ գոյացած շրջանակները և մաշկի անառողջ գույնը: