
Եթե ԱՊՀ առաջնությունը կազմակերպվի՝ պարտավոր կլինենք մասնակցել դրան. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել ԱՊՀ առաջնություն կազմակերպելու գաղափարի շուրջ:
«Առայժմ դժվարանում եմ որևէ հստակ բան ասել: Դեռ միայն քննարկումներ են ընթանում և ոչինչ որոշված չէ: Ոմանք համաձայն են, ոմանք՝ ոչ:
Բայց եթե մեծամասնությունը որոշի, որ ԱՊՀ առաջնությունն անհարժեշտ է կազմակերպել, ապա մենք պարտավոր կլինենք խաղալ այդ մրցաշարում: Ոչ ոք չի կարող ասել՝ ես չեմ ուզում կամ՝ չեմ մասնակցի: Լավ է, որ այդպիսի մրցաշարում հանդես կգան ԱՊՀ երկրների լավագույն ակումբները և դա կբարձրացնի նրա ընդհանուր մակարդակը:
Մյուս կողմից՝ ի՞նչ կլինի մնացած թիմերի հետ: Այն առաջնությունները, որոնցում հանդես կգան նրանք, արդեն բոլորովին թույլ կլինեն: Կարծում եմ՝ ոչ բոլորը կուրախանան այս լիգայի ստեղծման համար»,- Մխիթարյանի խոսքերը փոխանցում է SportsDaily.ru-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը