
ԱՄՆ-ում ստեղծվել է ամենամեծ ավիաընկերությունը

Երկու օր առաջ ԱՄՆ-ի երկու խոշորագույն ավիաընկերությունները՝ «American Airlines» և «US Airways»-ը, պայմանագիր են ստորագրել միավորման մասին: Այս գործարքի արդյունքում միջազգային շուկայում հայտնվել է նոր խոշոր ավիաընկերություն, որը հանդես կգա «American Airlines» անվանումով. այն կղեկավարի նախկին «US Airways» ընկերության գործադիր տնօրեն Դուգ Պարկերը:
Նշենք, որ մինչ այս ընկերության ստեղծումն աշխարհում ամենամեծ ավիաընկերությունը համարվում էր «United Airlines»-ը: