
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերի ներկայացուցիչների հետ

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերի ներկայացուցիչների հետ: Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց նախագահական ընտրությունների նախօրեին ստեղծված իրավիճակը եւ բուն ընտրական գործընթացին վերաբերող խնդիրները, պատասխանեցին դիտորդներին հետաքրքրող հարցերին:
Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեին: Կողմերը կարեւորեցին փետրվարի 18-ին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացումը:
Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության Եվրոպա-Հայաստան խորհրդատվական խմբի անդամենրին: Հանդիպման ընթացքում արծարծվեցին առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն