ՀՀ անձնագիր չունեցող ՌԴ քաղաքացին ընտրացուցակներում (լուսանկարներ)

ԳԱԼԱ հեռուստաընկերությունը տարբեր բնույթի բողոք-դժգոհություններ է ստանում նաև ընտրացուցակների վերաբերյալ: Այսօր ԳԱԼԱ հեռուստաընկերություն է այցելել Գյումրիի բնակիչ Խաչիկ Ալեքսանյանը, ով դժգոհում էր, որ արդեն երեք տարի իր աներորդին ՌԴ քաղաքացիություն և անձնագիր ունի, ՀՀ անձնագիր նա երբևէ չի ունեցել, քանի որ մինչև 16 տարեկանը լրանալը գնացել է ՌԴ և հաստատվել այնտեղ. և ահա նա հայտնվել է ընտրացուցակներում: «2010 թ-ին մեկնել է ՌԴ, ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն, անձնագիր: Ներկայումս ծառայում է ՌԴ ՊՆ ռազմաօդային ուժերում, ինչի համար կա նաև համապատասխան գրություն, և փաստաթղթերն իմ ձեռքում են: Տվյալ դեպքում մենք ունենք փաստ, որ 18 տարին լրանալու ժամանակ տվյալ անձը, չունենալով ՀՀ անձնագիր, ընդգրկվել է ընտրողների ցուցակում՝ որպես չափահաս ընտրող թիվ 33/71 ընտրատարածքում, ինչը ես արձանագրել եմ հեռախոսով»,-ասաց Խաչիկ Ալեքսանյանը, ով իր հետ բերել էր ինչպես աներորդու ՌԴ անձնագրի և մյուս փաստաթղթերի պատճենները, այնպես էլ հեռախոսով ֆիքսել ՌԴ քաղաքացու անունը ընտրացուցակներում:

GALA

Նա այդ տվյալները ներկայացրեց նաև այսօր ԳԱԼԱ այցելած օտարերկրյա դիտորդներին, ովքեր հետաքրքրվեցին, թե կարող է անձը երկքաղաքացիությո՞ւն ունի: Խաչիկ Ալեքսանյանը պատասխանեց.

«Միջազգային օրենքի համաձայն՝ ՌԴ-ը ՀՀ-ի հետ երկքաղաքացիության մասին որևէ պայմանագիր չունի: Իմ ազգականը լինելով՝ հստակ գիտեմ, որ նման բան չկա: Նա իմ աներորդին է և շուրջ երեք տարի Հայաստանի քաղաքացի չէ: Կնոջս մայրը, երբ եկել էր, միասին գնացինք այցելելու իրենց տանը, հետաքրքրեց, նայեցինք ցուցակներում և գտանք նրա անունը: Լինելով մասնագիտությամբ իրավաբան՝ գիտակցում եմ, որ կեղծ տվյալ տալը պատասխանատվության հարց է առաջացնում»:

Gala1

Տեսանյութեր

Լրահոս