
Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը փակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում էեն, փետրվարի 14-ին, ժամը 11:20-ի դրությամբ՝ ուժեղ բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: