
Բլատերն աջակցություն է հայտնել նույնասեռական ֆուտբոլիստին

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը աջակցություն է հայտնել 25-ամյա ամերիկացի ֆուտբոլիստ Ռոբի Ռոջերսին, ով ավարտել է կարիերան, երբ խոստովանել է որ նույնասեռական է:
«Շնորհակալություն, Էդի Փոուլ և Ռոբի Ռոջերս: Ձեզ պես խիզախ մարդիկ կանեն այնպես, որ մի օր հայտարարությունների կարիք այլևս չի լինի:
ՖԻՖԱ-ն չի հանդուրժում այլատյացությունն ու հետապնդումները»,-նշել է Բլատերն իր «Թվիթերում»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը