
Վիկտոր Վալդեսը կտեղափոխվի Արսենալ. The Sun

«Արսենալն» ու «Բարսելոնան» համաձայնության են եկել դարպասապահ Վիկտոր Վալդեսի տրանսֆերի շուրջ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Գործարքի արժեքը կազմել է 10 մլն ֆունտ ստերլինգ։ Լոնդոնյան ակումբում իսպանացի ֆուտբոլիստը կստանա շաբաթական 120 հազար ֆունտ աշխատավարձ։
Նշենք, որ ավելի վաղ 31-ամյա Վալդեսը հայտարարել էր, որ պայմանագրի ավարտից հետո ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը