
Միլիտոն բարեհաջող կերպով վիրահատվել է (լուսանկար)

Ինչպես արդեն հայտնել էինք, Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում կայացած «Ինտեր» – «Կլուժ» հանդիպման (2։0) ժամանակ տանտերերի հարձակվող Դիեգո Միլիտոն ծանր վնասվածք էր ստացել։
Երեկ Միլիտոն վերջնական բուժզննում է անցել, և բժիշկները հայտնել են, որ ձախ ոտքի խաչաձև կապանները կտրած արգենտինացի ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ է վիրահատություն։
Եվ ահա ժամեր առաջ Միլիտոն բարեհաջող կերպով վիրահատվել է, ինչի շնորհիվ նրա ապաքինման համար կպահանջվի ոչ թե 9 ամիս, այլ կես տարի։ Հաղորդում է Times Colonist-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը