Աստղեր, ովքեր շատ են սիրում իրենց կուրծքը (լուսանկարներ)
Ռուսական «Էքսպրես գազետա» պարբերականը հրապարակել է համաշխարհային ճանաչում ունեցող այն աստղերի անունները, ովքեր հպարտանում են իրենց կրծքով:
Այդ ցուցակում է հայտնվել ամերիկյան սերիալների դերասանուհի Լիլ Միշելը, ով մշտապես հպարտացել է սեփական բարեմասնություններով և բազմիցս հայտարարել է, թե իր կուրծքն ուղղակի հրաշալի տեսք ունի:
Ցուցակում տեղ է գտել նաև երգչուհի Դոլի Պարտոնը, ով ամենահայտնի երգչուհիներից մեկը դարձավ հենց իր ֆիզիկական տվյալների շնորհիվ: «Ես առաջին կինն էի, ով այրեց իր կրծկալը: Հրշեջներից 4 օր պահանջվեց կրակը մարելու համար»,- հարցազրույցներից մեկում ասել է նա:
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լավ Հյուիթը մի առիթով ասել է. «Սիրում եմ իմ կրծքերը՝ Թելմային ու Լուիզային: Ես զգում եմ, որ նրանք կարող են պայքարել հանցագործության դեմ»: Այդ հայտարարությունից հետո հոլիվուդյան շրջանակներում կատակում են, որ դերասանուհու կարիերան ավարտելուց հետո Ջենիֆերը կարող է հաջողված ոստիկան դառնալ:
Հայազգի թոփ-մոդել Քիմ Քարդաշյանը ևս ընդգրկվել է պարբերականի կազմած ցանկում. «Ես ընդամենը 10 տարեկան էի, երբ կուրծքս սկսեց աճել: Հիշում եմ՝ փակվել էի լոգարանում ու արտասվում էի: Վերցրել էի շորը, այն թրջել էի տաք ջրով, դրել էի կրծքիս ու աղոթում էի, որ նրանք այլևս չմեծանան»,- իր բարեմասնությունների մասին ասել է Քիմը:
Իրենց կրծքով հպարտացող աստղերի ցանկում ընդգրկվել են նաև
Բրիթնի Սփիրսը
Սքարլեթ Յոհանսոնը
Հայդի Մոնթագը
Լեդի Գագան
Քեթի Փերին
Ռիհաննան
Քելլի Ռոուլանդը
Ադելը
Նիքի Մինաժը
Պամելա Անդերսոնը