Կադրային փոփոխություն էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ` Հովսեփ Շահինյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։
***
Ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 1-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում
Կրթություն
1977-1987թթ սովորել և ավարտել է Վեդու թիվ 1 միջն. դպրոցը: Համատեղ սովերել և ավարտել է Վեդու երաժշտական դպրոցը:
1991-1996 թթ, – Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետ
2005-2010թթ.- Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետ:
Աշխատանքային գործունեություն
1991-1996 թթ.- Շենգավիթի գործադիր կոմիտե, Առևտրի և վերհսկողության բաժնի մասնագետ
1996-1998 թթ.- Շենգավիթի գործադիր կոմիտե, Ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
1998 թ.-ից- Շահումյանի պետական տեսչություն, հարկային տեսուչ
2001թ-ից – Շահումյանի պետական տեսչություն, ավագ տեսուչ
2005թ.-ից Հարկային պետական ծառայություն Շահումյանի ՀՏ, գլխավոր տեսուչ
2006թ.-ից Հարկային պետական ծառայություն Խորհրդային ՀՏ, սոցվճարների և եկամտահարկի բաժնի պետ
2007-2008թթ.-Հարկային պետական ծառայության սոցիալական վարչություն, Գլխավոր տեսուչ, 3-րդ դասի խորհրդական
2008-2013 թթ.- Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, պրոռեկտոր` ֆինանսավարչական տնօրեն:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 երեխա
Տիրապետում է հայերեն, անգելերեն և ռուսերեն լեզուներին: