Բաժիններ՝

Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ երթևեկությունը կդադարեցվի

Երևանի Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա ճանապարհային հանգույցի շինարարությամբ պայմանավորված՝ փետրվարի 17-ից ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Կիևյան փողոց ուղղություններով:

Որպես այլընտրանք առաջարկվում է Լենինգրադյան, Շինարարների, Արզումանյան, Հալաբյան փողոցներ, այնուհետև դեպի Կիևյան փողոց կամ Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությունը: Լրացուցիչ ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով՝  Շինարարների փողոցից դեպի Հալաբյան փողոց երթևեկությունն Արզումանյան փողոցում կկազմակերպվի միակողմանի:

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ թիվ 18  և 46 միկրոավտոբուսային, ինչպես նաև թիվ 28 ավտոբուսային երթուղիներն այս հատվածը ժամանակավորապես կանցնեն Հալաբյան, Էստոնական, այնուհետև Շինարարների փողոցներով: Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728