Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԵԱՀԿ ԽՎ գլխավոր դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլայի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, պրոֆեսոր Ռիկարդո Միգլիորիի, գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնի, պատվիրակության ավագ խորհրդատու Անդրեաս Բեյքերի հետ:
Քննարկվեցին առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորեցին փետրվարի 18-ին ազատ, արդար եւ օրինական ընտրությունների անցկացումը: Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա նախընտրական շտաբի` հանդիպմանը մասնակցող անդամները պատասխանեցին հյուրերին հուզող հարցերին` կապված քարոզարշավի ընթացքի եւ արձանագրված խախտումների հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ