Համացանցում հայտնվել է «Gangnam Style»-ի նոր տարբերակը (տեսանյութ)

Հարավկորեացի ռեփեր PSY-ի «Gangnam Style» գերհայտնի հիթը, որը դարձավ youtube կայքի ամենադիտված տեսահոլովակը, անշուշտ, ծանոթ է բոլորին և տարածված է նաև մի քանի տարբերակներով:

Եվ ահա, համացանցում է հայտնվել «Gangnam Style»-ի մի նոր տարբերակ, որը կատարում են ասիական ծագումով երկու աղջիկներ` Ջենիսը և Սոնյան: Երգն իր ոճով, կարելի է ասել, մոտ է բլյուզին, ինչով արմատականորեն տարբերվում է պարային ռիթմով կատարված օրիգինալ «Gangnam Style»-ից և գրավում է ունկնդրին իր նուրբ մեղեդայնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս