Բաժիններ՝

Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Փետրվարի 16-ի ժամը 11.00-ի դրությամբ հանրապետության մի շարք շրջաններում՝ Սևանում, Մարալիկում, Հրազդանում, Աշոցքում, Ապարանում, Արթիկում, Արարատում տեղում է ձյուն:

Ուժեղ ձյան և բքի պատճառով Մարտունու կողմից փակվել է Սելիմի լեռնանցքը: Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այդ մասին «Pastinfo.am»-ին հայտնել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից

Անվտանգ երթևեկությունն ապահովելու համար ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728