Բաժիններ՝

Ձայն մի տվեք Սերժ Սարգսյանին, մի ուրացեք արյունը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախորդ նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների հետևանքով 2008 թվականի մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը «Մարտի 1» հասարակական կազմակերպության նախագահ Ալլա Հովհաննիսյանը, փետրվարի 18-ին կայանալիք ընտրության վերաբերյալ, մեր թերթի միջոցով դիմում է ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին։ Իր երեխայի կյանքի գնով Հայաստանի ներկայի և ապագայի համար «վճարած» մոր խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հինգ տարի առաջ այս օրերին բոլորս ոգևորությամբ կարծում էինք, թե նոր ընտրություններով կերտելու ենք Ազատ Հայաստան։ Սակայն քոչարյանասերժական հանցավոր վարչախումբը, օգտագործելով բանակը, գնդակահարեց սեփական ժողովրդին և զավթեց իշխանությունը։ Հինգ տարվա մեջ ոչ մեկը պատասխանատվություն չկրեց սպանությունների, ձերբակալությունների և այլ անօրինական գործողությունների համար։

Հիմա նորից կանգնել ենք ընտրության շեմին՝ ընտրության միջոցով փոփոխության հասնելու հավատը կորցրած։ Սակայն ես երբևէ չեմ կասկածում, որ հայ ժողովուրդը կմոռանա իր կորցրած նահատակներին, կուրանա նրանց թափված արյունը։

Ուստի, կոչ եմ անում հայաստանցի ընտրողներին, բոլոր այն ազատամիտ քաղաքացիներին, ովքեր 2008 թվականի մարտի 1-ին տղայիս հետ գտնվում էին Մյասնիկյանի արձանի շրջակայքում, ովքեր զգում էին ազատության շունչը և պայքարում դրա համար, կատարեք ընտրություն խղճի թելադրանքով, ձայն մի տվեք Սերժ Սարգսյանին, թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն։

Անմեղ մարդկանց արյունով եկած նախագահը չի կարող ստեղծել ապահով Հայաստան։

Իշխանությունը զավթածը չի կարող ստեղծել իրավունքի երկիր։

Թույլ մի տվեք, որ Մարտի 1-ի սպանդը կոծկվի առաջիկա ևս հինգ տարիների ընթացքում, որ ձեր հայրենակիցները լքեն Հայաստանը»։

Ալլա Հովհաննիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս