Մոուրինյոն ուրիշ խմորից է պատրաստված. Խեմես
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումից առաջ «Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը խոսել է իր գործընկերոջ՝ Ժոզե Մոուրինյոյի մասին։
«Ինձ թվում է, որ պետք է այլ խմորից պատրաստված լինես, որպեսզի կարողանաս դիմանալ այն ճնշմանը, որն առկա է ԶԼՄ-ների կողմից։ Չէ՞ որ այն ամենը, ինչ նա անում է, իր արձագանքն է գտնում ամբողջ աշխարհում։
Իրադարձությունները նրա շուրջ կարող են տարբեր կերպ զարգանալ, օրինակ՝ նա կարող է հաղթել Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկություններում՝ ապացուցելով, որ աշխարհում լավագույններից մեկն է», – Խեմեսի խոսքերն է մեջբերում AS-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը