Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանն իր ազգականներին ապահովել է «յուղոտ» պաշտոններով. մամուլ

«Վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում հոգացել է ոչ միայն իր, այլև ազգականների մասին՝ նրանց ապահովելով «յուղոտ» պաշտոններով։ Պարզվում է՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի ղեկավարը Տ. Սարգսյանի հորեղբորորդին է՝ Հրայր Սարգսյանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Դեռ նախորդ տարվա հուլիսի 12-ին կառավարության նիստում որոշում է կայացվել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակը» միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության ««Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, տնօրենն էլ դարձել է Հ. Սարգսյանը։

Նշենք, որ հենց այս ԾԻԳ-ի միջոցով են կատարվում քաղաքաշինական բոլոր կարևոր ու «փողոտ» ծրագրերը, ասել է թե՝ սա է «ատկատների» բույնը։ Հ. Սարգսյանը, սակայն, «Ժողովուրդի» հարցին ի պատասխան, ասաց, թե իր պաշտոնավարումն ամենևին կապ չունի հորեդբորորդու՝վարչապետ լինելու հետ։ Ըստ նրա՝ ինքը մոտ 15 տարի այդ ոլորտում է աշխատել` նախկինում լինելով նաև «Լինսի» հիմնադրամի, «Դպրոցաշինություն» ծրագրի տնօրենը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս