Տեր-Պետրոսյանն անկե՞ղծ չէր. մամուլ
«Լևոն Տեր-Պետրոսյանն անկեղծ չէր, երբ ասում էր, որ մեծ է ու չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ իր այդ հայտնի հարցազրույցից քիչ անց շարունակում է հարցազրույցներ տալ և քաղաքական օրակարգ է փորձում նետել նոր կուսակցության ստեղծման գաղափարը։
Ակնհայտ է, ինքն էլ խոստովանեց, որ իր՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու պատճառը միայն վերահաս անխուսափելի պարտության և քաղաքական ֆիասկոյի վերջնական ամրագրման վտանգն է եղել։ Ասել էր, որ երիտասարդները պետք է զբաղվեն քաղաքականաթյամբ, կարծում եմ՝ ինքն էլ պետք է թողներ, որ երիտասարդները մտքեր ծնեին։
Քաղաքաշինության մեջ կան դեպքեր, որ հնարավոր է փլատակների վրա շենքը վերակառուցել, բայց, որպես կանոն, խոշոր աղետներից հետո փորձում են նոր շինարարական հարթակ գտնել»,- «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում պատասխանելով կուսակցություն ստեղծելու աոաջին նախագահի նախաձեռնաթյանը՝ ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արմեն Աշոտյանը։