
«Աստված եմ կանչում, որ ընտրություններն անփորձանք ավարտվեն». մամուլ

«Aravot.am-ը անվանի դերասան Սոս Սարգսյանից հետաքրքրվեց՝ ամեն ընտրությունից աոաջ ի՞նչ զգացողություն և ակնկալիքներ է ունենում։
«Շատ ներվային վիճակի մեջ եմ լինում, որովհետև ժողովրդի համար ընտրությունները փորձանք են, ամեն ընտրության ժամանակ ամեն ինչ խարխլվում է, ժողովուրդն իրար է խառնվում, ծանր պահեր է ապրում, ջղեր են քայքայվում, ես շատ դժվար եմ ընկալում ընտրությունները և Աստված եմ կանչում, որ դրանք անփորձանք ավարտվեն»,- արվեստագետի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը։