Բաժիններ՝

Պարտքը կատարենք, օրենքի հերն էլ անիծած. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, որ անցյալ ուրբաթ համայնքի թիվ 191 դպրոցի կոլեկտիվի հետ հանդիպմանը ընտրություններին մասնակցելու կոչեր էր արել, դժկամությամբ պատասխանել է մեր թղթակցի մի քանի հարցերին։

«Պարոն Օհանյան, դուք գիտե ՞ք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 21 հոդվածով, նախընտրական քարոզչության ընթացքում պետական ծառայողին արգելվում է անհավասար պայմաններ ստեղծել, կողմնակալություն ցուցաբերել և ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործել»՝ հարցին Օհանյանը պատասխանել է. «Տնօրենը կոլեկտիվի ժողով է հրավիրել, որին ես մասնակցել եմ և հորդորել, որ մասնակցեն ընտրություններին, էդքանը, ես զբաղված եմ, կներեք»։

Մեր թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե թաղապետ Օհանյանի կարծիքով իր ջանքերի արդյունքում Մալաթիա-Սեբաստիա համայնքում քանի՞ տոկոսի կհասնի ընտրությունների մասնակցությունը, ինչը, ինչպես ինքն է խոստովանել 191 դպրոցում, համաձայն հարցումների՝ 30 տոկոս է ընդամենը։ Հարցը թաղապետին ոգևորել է, նա անմիջապես մտել է դերի մեջ. «Դե, եթե ամեն մեկս մեր հարևանին, բարեկամին, մտերիմին հորդորենք, որ մասնակցեն… ես չեմ էլ կարծում, որ քիչ է լինելու, բայց մեր կուսակցական պարտքը կատարենք»։ Այլ հարցերի թաղապետը չի պատասխանել և անջատել է հեռախոսը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս