
Աջափնյակում ծեծի են ենթարկել «Ժառանգության» երիտասարդներին

Աջափնյակ վարչական շրջանում այսօր` փետրվարի 13-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նախընտրական քարոզարշավ իրականացնելիս` բուկլետ բաժանելիս, հարձակվել են «Ժառանգություն» կուսակցության 2 երիտասարդի վրա եւ նրանց ծեծի ենթարկվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը:
Նա նշել է, որ հարձակվողները երկու հոգի են, որոնք «Ժառանգության» երիտասարդներին տեսանելի վնասվածքներ են հասցրել: Վնասվածքներն առողջությանը ոչ մեծ սպառնալիք են ներկայացնում: Այժմ «Ժառանգությունը» ներքին ուսումնասիրություն է կատարում: Հովսեփ Խուրշուդյանը շատ մանրամասներ չի հաղորդել պատճառաբանելով, որ դեպքով զբաղվում է ոստիկանությունը, ընթանում է քննություն: