«Ձեզանից ինչքանների՞ քույրերը, մայրերը կամ կանայք են այստեղ շոր փորձել և մերկացել էս անաասունների կամերայի առաջ». Ս. Թադևոսյան
Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է այս նկարը՝ հետևյալ մակագրությամբ.
«Այ սենց ստորություն ու անմակարդակություն կարար լիներ միայն Երևանում։ Այ սենց բան եմ այսօր նկատել ու ինքս այս ֆոտոն նկարել Ամիրյանի վրայի «River Island» խանութում։ Եթե նորմալ երկրում ապրեինք, սրանց կարելի էր դատի տալ, էս երկրում՝ ամենաշատը թքես վրեքները ու հետո, ըստ քո «մեջքի», փորձես տակից դուրս գալ… Ձեզանից ինչքանների՞ քույրերը, մայրերը կամ կանայք են այստեղ շոր փորձել և մերկացել էս անաասունների կամերայի առաջ։ Դե եթե մեկը կարա, մի բան արեք…
Հ.Գ. – Էս ֆոտոն շեյր արեք, թող մարդիկ իմանան, չգնան «նկարվեն» »։