Արոնյանն՝ իրեն կաշառելու փորձի մասին. Շախմատիստը միացավ ընտրակաշառքի դեմ պայքարին (տեսանյութ)

«Իրազեկ ընտրող» նախագիծը նկարահանել է տեսահոլովակների մի շարք, որի նպատակն է մարզաշխարհի հայտնի հայ ներկայացուցիչների միջոցով կոչ անել և հորդորել ՀՀ քաղաքացիներին 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ հրաժարվել ընտրակաշառքից։ Արդեն ներկայացրել ենք Հենրիխ Մխիթարյանի և Արթուր Աբրահամի կոչը։ Հերթը Լևոն Արոնյանինն է։

«Շախմատը մոտիկ է երաժշտությանը։ Լավագույնն արդեն հորինված է, լավագույնն արդեն նվագել են։ Բայց միշտ լինում է մեկը, ով ծնվում է և ամեն ինչ փոխում։

Հակառակորդիս հայրը առավոտյան ժամը 4-ին զանգեց իմ համարին և ասաց, որ՝ «իմ համար շատ կարևոր է, որպեսզի դու իմ տղայի հետ ոչ-ոքի խաղաս»։ Կյանքում չի եղել, որ ես իմ ձեռքով ոչ-ոքիի վրա խաղամ կամ պարտվեմ։ Ծնողներս ինձ այդպես չեն դաստիարակել։ Զոհաբերել դիրքը դրա պատճառով վատ բան է խոսում քո մասին։ Ոչ ոք չի կարող անարդարություն անել խաղի ժամանակ։ Դատավորը դու ես», – ՀՀ քաղաքացուն իր խոսքն է ասում Լևոն Արոնյանը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Տեսանյութեր

Լրահոս