Բաժիններ՝

Նոտարին պաշտոնից ազատելու հայցադիմումի քննությունը հետաձգվեց

ՀՀ վարչական դատարանում այսօր տեղի չունեցավ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումի քննությունը :
Նոտարին զբաղեցրած պաշտոնից ազատելու պահանջով հայցադիմումի քննությունը հետաձգվեց պատասխանող կողմի միջնորդությամբ՝ կողմը խնդրել էր քննությունն անցկացնել Ա. Մելքոնյանի հակընդդեմ հայցը վերադարձնելու որոշման դեմ բողոքի գործով Վերաքննիչ վարչական դատարանի կողմից որոշման կայացումը:

Վարչական դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին:

Ալվարդ Մելքոնյանը 2013 թվականի փետրվարի 4-ին ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հակընդդեմ հայց` պահանջելով վերացնել ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի հունիսի 29-ի թիվ 116-Ա հրամանը։ Հակընդդեմ հայցը դատարանը վերադարձրել էր:

Ըստ Վարչական դատարանի, Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումն իրենից ներկայացնում է վիճարկման հայց (վիճարկվում է նոտարի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2012 թվականի հունիսի 29-ի թիվ 116-Ա հրամանը), հետևաբար դրա վրա տարածվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված երկամսյա ժամկետը, որպիսի ժամկետը դատարանի համոզմամբ Ալվարդ Մելքոնյանի կողմից բաց է թողնվել:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս