
Իրինա Շեյքը կիսամերկ նկարահանվել է Sport Illustrated ամսագրի համար

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուի ընկերուհի՝ ռուս մոդել Իրինա Շեյքը, լուսանկարվել է Sport Illustrated ամսագրի ֆոտոշարքում: Ֆոտոսեսիան անցկացվել է Սեվիլիա քաղաքում: Ֆոտոշարքը բավական անկեղծ է ստացվել. մոդելը լուսանկարվել է բիքինիներով:
Այժմ մոդելի կարիերան բավական լավ է ընթանում, ինչին նպաստել է նաև նրա սիրավեպը հայտնի ֆուտբոլիստ Կրիստիանո Ռոնլդուի հետ, չնայած ֆուտբոլիստի հայրենիքում՝ Պորտուգալիայում, շարունակում են պնդել, որ Ռոնալդուն ոչ ավանդական կողմորոշում ունի, և Շեյքի հետ ընկերություն է անում դա թաքցնելու համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը