
Սպարտակը հայտավորել է Ուորիսին, Բոկետիին և Մովսիսյանին

Մոսկվայի «Սպարտակը» ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածի հայտացուցակում է ընդգրկել իր երեք նորեկներին։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի առաջնության պաշտոնական կայքը։
Նշենք, որ այդ ֆուտբոլիստներն են՝ պաշտպան Սալվատորե Բոկետին, հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը և գանացի հարձակվող Աբդուլ Մաջիդ Ուորիսը։
Հիշեցնենք, որ նրանք ավելի վաղ հանդես էին գալիս համապատասխանաբար «Ռուբինում», «Կրասնոդարում» և «Հեկենում»։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը