Բաժիններ՝

Ռոնալդուն Յունայթեդի հետ հանդիպումից առաջ 100 000 եվրո կստանա

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Ռեալ»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից առաջ Կրիշտիանո Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի կողմից 100 000 եվրո կստանա, որը կփոխանցվի Կարմիր Խաչին՝ Աֆղանստանում ականներից զոհվածների ընտանիքներին օգնելու համար։

«Նրանք, ովքեր մարզադաշտ են այցելում իսկապես սիրում են ֆուտբոլը։ Ես մեծ հաճույքով մասնակցում եմ սոցիոլական ծրագիրներին, որպեսզի օգնեմ նրանց, ով դրա կարիքն ամենաշատն է զգում։ Ուրիշներին օգնելը ինձ համար մեծ պատիվ է»,- պորտուգալացի հարձակվողի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Ռոնալդուն այդ գումարը կստանա ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամ Պետեր Ժիյերոնի ձեռքերից։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս