Ֆրանսիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ է անչափահաս մարմնավաճառի հետ կապեր ունեցել
Ձմռանը ֆրանսիական «Ռենից» Կազանի «Ռուբին» տեղափոխված ֆրանսիացի կիսապաշտպան Յան Մ’Վիլան կասկածվում է անչափահաս մարմնավաճառի հետ սեռական կապ ունենալու մեջ:
Հետաքննության տվյալներով` Մ’Վիլան 16-ամյա մարմնավաճառի հետ ծանոթացել է գիշերային ակումբներից մեկում, իսկ ավելի ուշ նրանք սկսել են հաղորդագրություններ և լուսանկարներ ուղարկել միմյանց:
Ֆուտբոլիստի հեռախոսահամարը պահպանվել է մարմնավաճառի հեռախոսում, ինչի օգնությամբ էլ ոստիկանները գտել են նրանց միջև կապը:
Նշենք, որ ֆրանսիական օրենքներով Մ’Վիլային քրեական պատիժ է սպառնում:
Հիշեցնենք, որ մեկ այլ անչափահաս մարմնավաճառի գործով են անցում Ֆրանսիայի հավաքականի ևս երկու ֆուտբոլիստ` Քարիմ Բենզեման և Ֆրանկ Ռիբերին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը