
Տավուշի սահմանագոտում իրավիճակը լիովին վերահսկվում է. ՊՆ

Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Չինարի գյուղերի հատվածում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ իրավիճակը Հայաստանի Զինված ուժերի կողմից լիովին վերահսկվում է:
«Ձեռնարկված են բոլոր քայլերը՝ հակառակորդի հրոսակների աճպարարությունը զսպելու համար», – նշում է Հայաստանի ռազմական գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի զինուժը գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի մի շարք գյուղեր, հայկական կողմից վիրավորվել է պայմանագրային զինծառայող։