Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ` Լոռու մարզում. պատկան մարմինները «արջի քուն են մտել» (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3 կմ-ոց հատվածում էլեկտրասյունը պոկվել և ընկել է ճանապարհի ողջ երկայնքով՝ փակելով ճանապարհահատվածը:

Նշված հատվածում անգամ «Ճանշինի» պատասխանատուները ձնամաքրման, ճանապարհի մշակման, աղի և ավազի լցման աշխատանքներ չեն կատարել, ինչն էլ պատճառ է դարձել, որ 10-ից ավելի բեռնատարներ չեն կարողանում շարժվել, ինչն էլ, իր հերթին, լրացուցիչ վտանգ է ներկայացնում տրանսպորտային այլ միջոցների համար:

Լոռեցիներն անգամ կատակում էին, որ Լոռու մարզի պաշտոնյաները հայտարարում են, թե Երևանից Լոռի «դբա լավնա», սակայն ոչ թե «դբա լավն ա», այլ «դբա վատն ա»:

lori1 lori2 lori3 lori4 lori5 lori6 lori7 lori8 lori9
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս