
Լեմպարդը մանուկների համար գրքեր կգրի

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մանկական գրքեր է հրապարակելու, փոխանցում է BBC-ն:
34-ամյա անգլիացին պայմանագիր է կնքել Little Brown Book Group հրատարակչության հետ:
Լեմպարդը 5 գիրք է գրելու, որոնք պատմելու են աշակերտ Ֆրենկիի, նրա ընկերների և Մաքս շունիկի մասին:
Առաջին գիրքը, որը ստացել է «Ֆրենկին ընդդեմ ծովահենների» անունը, լույս է տեսնելու արդեն հունիսին: Մյուս գրքերը լույս տեսնեմ 2013 և 2014 թվականներին:
Լեմպարդը նշել է, որ գիրք գրելու մասին միտքը եկել է այն ժամանակ, երբ նա հեքիաթներ էր կարդում իր երեխաների համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը