
Էտո’Օն մեզ ավելի շատ ողջ է պետք, քան մահացած. Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիա

Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ջունիոր Բրիյամը մեկնաբանել է «Անժիի» և Կամերունի հավաքականի հարձակվող Սամուել Էտո’Օի այն հայտարարությունը, թե այդ երկրի ֆուտբոլային ղեկավարությունը ցանկացել է սպանել իրեն։
«Էտո’Օի սպանությամբ ֆեդերացիան ի՞նչ կշահի։ Ակնհայտ է, որ նա մեզ ավելի շատ ողջ է պետք, քան մահացած։
Միայն կարող եմ ասել, որ մեղադրողի հետ կապված են մարդիկ, ովքեր ցանկանում են ապակայունացնել իրավիճակը կամերունական ֆուտբոլում», – Բրիյամի խոսքերն է մեջբերում AS-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը