
Ես հիասթափված եմ մրցավարի որոշումից. Իբրահիմովիչ

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակի (2:1) մասին։ Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր մրցավարի կողմից ավելացված ժամանակում շվեդ ֆուտբոլիստը կոպիտ խախտման համար հեռացվել է խաղադաշտից։
«Մրցավարն ինձ կարմիր քարտ ցույց տվեց , սակայն դա չափազանց խիստ որոշում էր այդ դեպքում։ Իհարկե, ես հիասթափված եմ հեռացվելու համար, սակայն պետք է լավատես լինել, որովհետև մենք կարևոր հաղթանակ տարանք։
ՊՍԺ-ն լավ ֆուտբոլ խաղաց, և ես հավատում եմ, որ հաջորդ խաղում մենք հաջողության ենք հասնելու», – Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում L’equipe-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը