
Երազում եմ, որ Նեյմարը տեղափոխվի Բարսելոնա. Լապորտա

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի մասին։
«Երազում եմ, որ Նեյմարը հանդես գա «Բարսելոնայում», ինչպես ժամանակին Ռոնալդինյոն, Ռոմարիոն, Ռիվալդոն և Ռոնալդոն։
Նեյմարի հայրն անհանգստանում է, որովհետև եվրոպական բոլոր թոփ-ակումբները ցանկանում են նրա որդուն տեսնել իրենց կազմում, իսկ դա բավական ուժեղ սթրեսի մեջ է գցում այդ մարդուն», – Լապորտայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը