Տաքսին 60 մետր գլորվել է ձորը. եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկարներ)

Փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթի 3/14 շենքի բնակիչ, 58-ամյա Դավիթ Կոնինյանը, վարելով «Սամանդ» մակնիշի Տ 2995 համարանիշի ավտոմեքենան, Սանահին-Ալավերդի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել է ձորը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և ուղևորին՝ 50-ամյա Վարուժան Կոնինյանին, ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները՝ Ալավերդու հրշեջ-փրկարարների օգնությամբ: Վարորդն ու ուղևորը տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Վթարի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդն ու ուղևորը եղբայրներ են:

san1 san2 san3 san4 san5 san6 san7 san8

լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Տեսանյութեր

Լրահոս