Բաժիններ՝

Կաթողիկոսի նոր բիզնեսը. մամուլ

«Ինչպես հայտնի է, Հայաստանում ավտոկանգառների բիզնեսը օրեցօր բարգավաճում է։ Գաղտնիք չէ նաև այն հանգամանքը, որ մի քանի րոպե ավտոկանգառում կայանելու դնպքում, միևնույն է, վարորդննրը վճարում են սահմանված գումարը, որը կազմում է միջինը 200-500 դրամ, սակայն վճարման կտրոն այդպես էլ չեն ստանում»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.

««ՉԻ» տեղեկություններով՝ Էջմիածին քաղաքի Մայր տաճարին հարող տարածքում ավտոկայանատեղերի համար սահմանված գումարները «ֆանտաստիկ» են։ Այստեղ 10 րոպե կայանելն անվճար է, սակայն, եթե անգամ մեկ րոպե ուշացար, պարտադիր վճարը դառնում է 1500 դրամ, և այս դեպքում էլ դարձյալ կտրոն չի տրվում։ Ստացվում է՝ Մայր տաճարում մոմ վառել ցանկացող բազմաթիվ այցելուներ չպետք է ժամանակ վատնեն, ասենք, աղոթելու համար կամ էլ եկեղեցում իրենց անելիքը պետք է ավարտեն 10 րոպեում։ Հակառակ դեպքում «ստայանշիկի» կողմից կենթարկվեն 1500 դրամ արժողությամբ «տուգանքի»։

«ՉԻ» հետ զրույցում վարորդները նշեցին, որ նման արտաոոց գների որևէ տեղ չեն հանդիպել։ Անգամ «Զվարթնոց» օդանավակայանում չեն գործում այսպիսի սակագներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս