Բաժիններ՝

Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ հավաստի աղբյուրից տեղեկություն ստացանք, որ Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները։ Պաշտոնապես դա բացատրել են նրանով, թե աշխատավարձը պետք է դարձնեն բանկային քարտով։

Անձնագրերի պատճենների հավաքագրումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի՝ նախանցած շաբաթ Արարատյան թեմի առաջնորդարան կատարած այցից հետո։ Նա բավական երկարատև մի ժողով է անցկացրել, և մեր ունեցած տեղեկություններով, խոսել է նաև նախընտրական թեմաներով, մասնավորապես, առաջիկա ընտրություններին «ակտիվ մասնակցություն» ապահովելու անհրաժեշտության մասին։

Ըստ մեր աղբյուրների, անձնագրերի պատճեները հավաքվելու են ամբողջ հանրապետությունով մեկ սփռված եկեղեցական ենթակայության կառույցներից, այդ թվում՝ էջմիածնի և Սևանի ճեմարանների սաներից։ Գործի գլխավոր պատասխանատու է նշանակվել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։ Այս տեղեկությունների շուրջ Հայ Առաքելական եկեղեցու լրատվության պատասխանատուներից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն անցան ապարդյուն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728