Բաժիններ՝

Ինչո՞ւ են նախագահի արարողակարգի աշխատակիցներն արհամարհել Ս. Բալասանյանին. մամուլ

«ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները պարբերաբար խնդիրներ են ստեղծում Սերժ Սարգսյանի համար։ 2010թ. արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանը Երևանի Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ապտակին արժանացավ՝ Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ կատարած իր սխալ աշխատանքի համար»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Եվ ահա շաբաթ օրը նախագահի արարողակարգի բաժնի աշխատակիցները նեղացրել են Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին։

Նրանք այնպես են դասավորել Սերժ Սարգսյանի `պատվին կայացած ճաշկերույթի սեղանները, որ Բալասանյանը չնստի Սարգսյանի կողքին։ Արդյունքում՝ Բալասանյանը լքել է ռեստորանը։ Ինչո՞ւ են նախագահի արարողակարգի աշխատակիցներն արհամարհել Ս. Բալասանյանին։

«Ժողովուրդի» այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կա արարողակարգ, ամեն ինչ պետք է արվի արարողակարգին համապատասխան… բայց որ արհամարհեինք, նրան չէինք առաջարկի առաջադրվել քաղաքապետի պաշտոնում»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728